• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև

31 մայիսի, 2019
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 31-ին Բելգրադում Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, սերբականը` Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նեմանյա Ստևանովիչը (Nemanja Stevanovic):

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը:

Ավետ Ադոնցը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ-ի կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: